Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզում «Մաքուր մոլորակ» միջոցառմանը մասնակցեցին հարյուրավոր կամավորներ


ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին, «Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում, Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը, որին մասնակցեցին տեղի եւ մայրաքաղաքի հարյուրավոր կամավորներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր մոլորակ» միջոցառման աշխատանքները համակարգող Նարեկ Գրիգորյանը, վաղ առավոտվանից մաքրման դրսից մարզ ժամանած կամավորների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Նորատուս, Ծաղկունք, Դրախտիկ, Շողակաթ, Հայրավանք,Դպրաբակ,Գեղարքունիք, Մարտունի համայնքներում,հանրային երեք լողափերում, Սեւանի թերակղզում, մի շարք այլ բնակավայրերում:Միջոցառմանը միացել են մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր բնակավայրերի կամավորները:Մաքրման աշխատանքները վերահսկվել են մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների կողմից: Միջոցառման ընթացքում պոլիէթիլենային շշերից մաքրվել են նախօրոք քարտեզագրված վայրերը, որոնք ընդգրկել են հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների, տեսարժան վայրերի, Սեւան ազգային պարկ»-ի տարածքները, ճանապարհաեզրերը: «Մաքուր մոլորակ» միջոցառումը մարզի տարածքում ավարտվել է ժամը 13:30-ի դրությամբ:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ