Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Րաֆֆի Հովհաննիսյանը քայլարշավ իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում  «Ժառանգություն» կուսակցությունն այցելել է  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց փողոցներով ու բակերով, բարևեց երևանցիներին, լսեց նրանց հուզող խնդիրները՝ բարի աշխատանքային օր մաղթելով բոլորին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող համաքաղաքացիներին Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները  բաժանեցին իրենց նախընտրական բուկլետները:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է  12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ