Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում այրվել է մոտ 100 քմ, «Ջրվեժ» անտառապարկում՝ մոտ 700 քմ և ջերմահարվել՝ եղևնիներ, Նուբարաշեն թաղամասի 1-ին փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աճառյան փողոցի փակուղու թիվ 30 հասցեում` մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի հանդամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ և այլն:

Հրդեհներ են եղել նաև Ջրաբեր, Ներքին Պտղնիում, Լեռնանիստ, Քաղսի, Քասախ, Մրգաշեն, Առինջ, Կապուտան գյուղերում, Հրազդան Աբովյան քաղաքներում և մի շարք այլ վայրերում:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am