Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման. Բաչկովը` դժգոհ է Թուրքիայի մրցաշարից

Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման. Բաչկովը` դժգոհ է Թուրքիայի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դժգոհել է Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարի մրցավարությունից:

«Թուրքիայում կայացած մրցաշարում ես Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացան։ Հետո մրցավարները ներողություն էին խնդրում մենամարտս անարդար դատելու համար։ Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը՝նույնիսկ հակառակորդս, խոսում էին մենամարտի անարդարության մասին։ Հակառակորդս ասում էր,որ մեծ պատիվ է ինձ հետ մենամարտելը,նա ասաց մեղավոր չէ,որ հաղթանակը իրեն տվեցին։ Մեծ քայլ էր մարզիկի կողմից։ Գոյություն ունի մարտ գողանալու չափ ու սահման: Հավատացնում եմ,որ ես այս մրցաշարում կարող էի հաղթող դառնայի 99 տոկոս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Բաչկովը:

Թուրքիայում ընթացող մրցաշարում գյումրեցի Հովհաննես Բաչկովըդարձավ միայն բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am