1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բացահայտվել է հանցագործության 39 դեպք

Բացահայտվել է հանցագործության 39 դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ազատությունից ապօրինի զրկելու 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի իրացման, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինքնավնասման, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի և 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք : 

Հայտնաբերվել է 1 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]