Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Սիսիանում բռնկված հրդեհից տուժածներ չկան


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք և խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից,  դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 24 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ