Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՕԵԿ-ն առաջարկում է Երևանում աղբահանության խնդրի լուծման համար համագործակցել միջազգային կառույցների հետ

ՕԵԿ-ն առաջարկում է Երևանում աղբահանության խնդրի լուծման համար 
համագործակցել միջազգային կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օրինաց Երկիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը քաղաքի աղբահանության խնդրի լուծման ճանապարհներից է համարում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։

«Այս խնդրի լուծումը ֆինանսական լուրջ միջոցներ չի պահանջում։ Պետք է վերահսկել համակարգը, և ճիշտ գործելու դեպքում այն արագ լուծում կստանա», - այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի կայարանամերձ հրապարակում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Մհեր Շահգելդյանը։

ՕԵԿ-ը Երևանի տրանսպորտի ոլորտի զարգացման համար առաջարկում է հիմնել քաղաքակիրթ մրցակցային համակարգ, իսկ կանաչապատ տարածքների սակավության հարցի կարգավորումը տեսնում է Հայաստանում «կանաչ ճարտարապետության» տարածմամբ։

«Ծառատունկեր կազմակերպելը կարևոր դերակատարում ունի այդ հարցում, սակայն դրանից բացի պետք է զարգացնել «կանաչ քաղաք» գաղափարը։ Պետք չէ հողին վերաբերվել որպես բիզնեսի, այն կանաչ տարածքների ապահովման գլխավոր գրավականն է»,- հավելեց նա։

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է նաև Երևան քաղաքում համայնքային և սոցիալական բնակշինարարության իրականացումը, բնակարանի  կարիք ունեցողների հերթագրման համակարգի ներդրումը, քաղաքապետարանի միջոցներով աշխատանքի տեղավորման կենտրոնների ձևավորումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]