Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուրցաձորում տեղի է ունեցել համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումը

Ուրցաձորում տեղի է ունեցել համայնքային զարգացման նախաձեռնությունների 
ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօր մասնակցել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում իրականացված համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառմանը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումն անցկացվում էր «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ի ջանքերով ` Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի` «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակում:

Համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցել են «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շահառու երիտասարդները, Ուրցաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ՏԿԶ նախարարությունում պրակտիկա անցնող երիտասարդները և այլ շահագրգիռ անձինք:

Տոնական միջոցառման ընթացքում հյուրերը մասնակցել են «Ուրցաձորի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի», ինչպես նաև համայնքի 3 բնակավայրերի տրանսպորտային կանգառների և համայնքային մարզադաշտի բացման արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]