1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վանաձորում ստեղծված արտադրամասը ֆերմերներին կապահովի մատչելի կարկտապաշտպան ցանցերով

Վանաձորում ստեղծված արտադրամասը ֆերմերներին կապահովի մատչելի 
կարկտապաշտպան ցանցերով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացառապես իտալական սարքավորումներով Վանաձորում ստեղծված հակակարկտային ցանցերի արտադրամասի արտադրանքը կարող է բարձր արդյունավետությամբ պաշտպանել գյուղացու բերքը եղանակային անբարենպաստ պայմաններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 14-ին մի խումբ պաշտոնյաներ և լրագրողներ տեղում ծանոթացան արտադրամասի գործունեությանն ու զրուցեցին դրա տնօրենի, ծրագրի իրականացման աջակիցների հետ:

«Հակակարկտային ցանցի կիրառման դեպքում բերքի անվտանգությունն ապահովված կլինի հարյուր տոկոսով:  Այլ երկրներից Հայաստան ներմուծված նման ցանցեր փորձարկվել են Արարատյան դաշտում, որտեղ շատ են խաղողը, ծիրանը: Արդյունքը բարձր է եղել: Ներկրված ցանցերի գինը բարձր է, իսկ տեղական հումքով  և մեր աշխատուժով ստեղծված ցանցերի արժեքն անհամեմատ մատչելի  կլինի»,- նշեց հակակարկտային ցանցերի արտադրամասի ղեկավար Արմեն Ղարաջյանը:

Նա ասաց, որ արտադրամասում դեռ անելիքներ կան. նախատեսվում է բետոնե սյուների, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող աքսեսուարների  (տոպրակներ, տարբեր մթերքների տեղափոխման համար անհրաժեշտ պայուսակներ և այլն) արտադրություն իրականացնել:

Ղարաջյանի խոսքով` հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի (այդ թվում՝ բետոնե սյուների) արտադրությունը նորարարական արտադրություն է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, հետևաբար, իրենք հույս ունեն, որ արտադրանքը կարտահանվի նաև  հարևան երկրներ` Վրաստան, Իրան և այլուր:

Կարկտապաշտպան ցանցերի և սյուների արտադրության և իրացման ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ հակակարկտային ցանցերն աշխարհում վաղուց են կիրառվում և բերքի անվտանգության ապահովման ամենաարդարացված տարբերակներից են: «Մենք փորձեցինք այդ ցանցերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում, որպեսզի հնարավորության սահմաններում իջեցնենք դրանց ինքնարժեքը ֆերմերների համար»,- պատմեց նա ու հավելեց, որ արտադրական գործընթացն իրականացվելու է երեք հերթով: Հիմնական աշխատուժը Վանաձորից է և հարակից տարածքներից:

Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ծանոթանալով արտադրամասի աշխատանքին, շեշտեց, որ  դրա բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: «Հուսամ` գործարանը մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծի: Մեր նախարարությունն ունի ծրագիր, որը գյուղացիներին հնարավորություն կտա երկու տոկոսով վարկ վերցնել և ձեռք բերել հակակարկտային ցանցերը»,- նշեց Քամալյանը:

Արտադրամասի ստեղծման մեջ ներդրում են կատարել «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն,  «Carmac» ընկերությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]