Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆլորենս» փոթորիկը մոլեգնում է Հյուսիսային Կարոլինայում

«Ֆլորենս» փոթորիկը մոլեգնում է Հյուսիսային Կարոլինայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 14-ին հասել Է ԱՄՆ-ի արեւելյան ափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը:

«Ֆլորենս» փոթորկի Էպիկենտրոնը հայտնվել Է Հյուսիսային Կարոլինայի Ռայթսվիլ Բիչ քաղաքում»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նրա տեղեկատվությամբ՝ քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում Է ժամում 150 կիլոմետրի:

Լույս սեպտեմբերի 14-ի գիշերը «Ֆլորենս»-ը թուլացել Է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգ կատեգորիայից բաղկացած սանդղակի: Մինչդեռ օդերեւութաբանները նշում են, որ այն մինչ այժմ Էլ լուրջ վտանգ Է ներկայացնում: Սպասվում Է, որ տարերքի հիմնական հարվածը բաժին կհասնի ԱՄՆ-ի երեք նահանգների՝ Հյուսիսային Կարոլինային, Հարավային Կարոլինային եւ Վիրջինիային:

Այս երեք նահանգների իշխանություններն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել:

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում տեղացել են հորդառատ անձրեւներ, որոնք հանգեցրել են հեղեղումների: Տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են Էլեկտրականությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]