Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է

Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ 
ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։

Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]