Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ 
Հարություն Մարությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի օգտին՝ 11 հոգի։ Մնացած  թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել:

Թանգարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել էր հիմնադրամի և մի քանի ամիս մնացել էր առանց տնօրենի, քանի որ Գևորգ Վարդանյանը, ով նշանակվել էր տնօրեն, ազատվել էր` իր դիմումի համաձայն։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար և հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]