Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ռոստելեկոմ»-ի նվերը Վանաձորի մանուկներին՝ ժամանակակից և բարեկարգ խաղահրապարակ

«Ռոստելեկոմ»-ի նվերը Վանաձորի մանուկներին՝ ժամանակակից և բարեկարգ 
խաղահրապարակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացվեց «Ռոստելեկոմ»-ի կողմից բարեկարգված և ժամանակակից  մարզասարքերով հագեցած խաղահրապարակը կենտրոնական՝ «Մոր և մանկան» պուրակում։ 

Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, Պաշտոնական բացմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նրանք շրջայց կատարեցին այգում, ծանոթացան կատարված աշխատանքներին և բոլոր երեխաներին հրավիրեցին խաղահրապարակ՝ վայելելու նրանց համար կազմակերպված ուրախ ժամանցային ծրագիրը։ 

«Ռոստելեկոմ»-ի կողմից կանաչապատման, խաղահրապարակների կառուցման ու այգիների բարեկարգման նախագծեր իրականացվում են դեռ 2016թ.-ից։ Նախագծերը նպատակ ունեն ապահովելու մարզային համայնքները խաղահրապարակներով և կանաչապատ տարածքներով, իսկ երեխաների առօրյան ակտիվ անցկացնելու համար՝ բարեկարգ ու կանաչապատ պուրակներով։ 

Նման պուրակներ ընկերության կողմից կառուցվել են Գյումրի, Կապան, Ալավերդի քաղաքներում, իսկ այժմ արդեն Վանաձորում երեխաները հնարավորություն ունեն վայելելու բակային հանգիստը ժամանակակից կանաչապատ խաղահրապարակում։ 

«Երեխաների համար կարևոր է մանկությունը, այն ժամանակը, որն անց է կացվում բակում, բակային ընկերների հետ ակտիվ խաղերով։ Սա է ապագա առողջ կենսակերպի և հասարակության հիմքը։ «Ռոստելեկոմ»-ի կողմից տարիներ շարունակ իրականացվել և իրականացվելու են նախագծեր՝ ուղղված բարեկարգ համայնքների, երեխաներին անհոգ ու գունեղ մանկությամբ ապահովմանը։ Համագործակցելով քաղաքապետարանների հետ՝ մենք հիմքեր ենք ստեղծում մասնավոր-պետական հատվածի ևս մեկ շարունակական փոխգործակցություն՝ ի շահ քաղաքի և համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Առջևում նոր ուսումնական տարին է, և երեխաները, բացի մտավոր զարգացումից, այլևս հնարավորություն ունեն նաև բարեկարգված այգում վայելելու իրենց ակտիվ հանգիստը։ Շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին և շնորհակալություն հայտնում քաղաքապետին համագործակցության համար»,— նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ 

«Նվիրում ենք մանկություն» նախագծի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում ոչ միայն իրականացվել են խաղահրապարակների կառուցապատման ու այգիների նորոգման աշխատանքներ, այլ նաև 2013թ.-ից ի վեր պարբերաբար իրականացվել են միջոցառումներ ուրախ երգ-պարով ու անակնկալներով Հրազդան, Գյումրի, Իջևան, Արմավիր, Մասիս և մի շարք այլ քաղաքներում, որոնք անմոռանալի ակնթարթներ են պարգևել տեղի բնակիչներին և հատկապես երեխաներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]