Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզպետն ամփոփեց իր գործունեության 100 օրը

Արարատի մարզպետն ամփոփեց իր գործունեության 100 օրը

ԱՐՏԱՇԱՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին իր գործունեության 100 օրն ամփոփեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մանրամասնորեն ներկայացնելով այդ ժամանակահատվածում մարզում կատարած գործունեությունը՝ նա նշեց, որ դա շատ քիչ ժամանակաշրջան է տեսանելի գործունեություն ծավալելու համար:
Սարգսյանը ներկայացրեց, որ օրերս եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունում`առաջարկների շատ մեծ փաթեթով. ձկնակերերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շինարարական նյութերի առքուվաճառքի, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հետ կապված: «Հանդիպել ենք ԻԻՀ Գիլիանի նահանգապետին, այնտեղի գործարարներին: Առաջիկայում սպասում ենք նրանց փոխադարձ այցին, քանի որ կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք պետք է տեղում քննարկվեն ավելի առարկական»,-ներկայացրեց մարզի ղեկավարը:
Այնուհետեւ պատվիրակությունն եղել է Կասպից ծովի ափին գտնվող ազատ առևտրական գոտում: «Այստեղ մեր գործարարների համար մեծ հնարավորություններ են նախատեսված: Իրենց ապրանքներն առանց մաքսազերծման կարող են տանել և վաճառել իրանական շուկայում»,-ընդգծեց նա:
Այս տարի բարենպաստ էր մարզի գյուղատնտեսության համար: Թեեւ եղել են դժվարություններ ոռոգման հետ կապված: Չնայած ցրտահարության ու կարկտահարության դեպքերին՝ առատ ծիրանի բերք է եղել. արտադրվել է 34 հազար տ ծիրան, որից 20 հազար տոննան արտահանվել է: Մարզպետը նշեց, որ այդ ամենը գույքագրվել է, վնասների չափը ներկայացվել ՀՀ կառավարություն: «Կային սուբյեկտիվ պատճառներ: Եղել են թերացումներ: Որոշ համայնքի ղեկավարների կողմից հակակարկտային կայաններին ժամանակին չի կատարվել փոխանցում լիցքավորման համար: Այդ իսկ պատճառով հակակարկտային կայանները չեն աշխատել և գյուղացիական տնտեսությունները մեծ վնասներ են կրել:
Մարզում այս տարի արտադրվել է 14 500 տ կարտոֆիլ, 23 800 տ բանջարեղեն, 45 000 տ պտուղ եւ հատապտուղ: Խաղողի մասով դեռեւս սպասվում են տվյալներ, քանի որ մթերման սեզոնը չի ավարտվել: Վերամշակող ձեռնարկությունները խաղողը մթերում են 140 դրամ միջին գնով:
Սարգսյանը նշեց նաեւ քաղաքացիների ընդունելությունների, նրանց խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով տրված դրամական օգնությունների, մարզում առկա խմելու, ոռոգման ջրի, աղբահանության, բժշկական կենտրոնների խնդիրների եւ այլ կարեւորագույն հարցերի մասին: Նշվեց նաեւ, որ նորակառույց, բժշկական վերջին տեխնոլոգիաներով հագեցած «Արտաշատ» ԲԿ-ն քաղաքացիներին արդեն կընդունի հոկտեմբերի վերջին:
Մարզում իրականացվում են ճանապարհաշինական, ասֆալտապատման, գազիֆիկացման աշխատանքներ:
ՀՀ կառավարություն է ներկայացվել 26 ծրագիր, որոնք պետք է իրականացվեն մինչեւ տարեվերջ: Դրանց համար կհատկացվի 413 մլն դրամ գումար:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]