Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինան եւ ԵՄ-ն ֆինանսական օգնության ծրագիր են ստորագրել 1 մլրդ եվրոյի չափով

Ուկրաինան եւ ԵՄ-ն ֆինանսական օգնության ծրագիր են ստորագրել 1 մլրդ եվրոյի 
չափով

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան եւ Եվրամիությունը ստորագրել են երկրին 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու չորրորդ ծրագիրը. հուշագրի ստորագրման հեռարձակումն իրականացրել են ուկրաինական հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր եւ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ վարկային համաձայնագիր Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ:

Ուկրաինային մակրոֆինանսական օգնության չորրորդ ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում իմ նախորդ քաղաքական պայմանավորվածությունների գործնական արդյունքն Է: ԵՄ-ն Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն Է տրամադրում 2014 թվականից»,-հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկա Է եղել համաձայնագրի ստորագրմանը:

Ուկրաինայի համար 1,8 մլրդ եվրո ֆինանսավորման ծավալով նախորդ նմանօրինակ ծրագրին հավանություն Է տրվել 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]