1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի ՌՔԿ պաշտպանության զինծառայողները վարժանքների ընթացքում հաղթահարել են խոչընդոտների «կրակե» գոտին

Հայաստանի ռուսական ռազմակայանի ՌՔԿ պաշտպանության զինծառայողները վարժանքների ընթացքում հաղթահարել են խոչընդոտների «կրակե» գոտին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի Ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակում «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում հաղթահարել են խոչընդոտների «կրակե» գոտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները նորմատիվներ են կատարել հատուկ մարտավարական, կրակային պատրաստությունից եւ ՌԽՄ-6 ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաներով առավելագույն բարձր արագությամբ խոչընդոտների հաղթահարմամբ վարումից՝ պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման ու տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում: Նաեւ ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումների մասնագետները կատարել են ռազմական տեխնիկայի անձնակազմի խմբային հանդերձում անհատական պաշտպանության միջոցներով, տարհանում այրվող մարտական մեքենայից եւ առաջին բուժօգնության ցուցաբերում թունավոր նյութերից խեղդվող ու այրվածքներ ստացած զինծառայողներին:

Քիմիկոս-հետախույզները վարժանքներն ավարտել են մոտոհրաձգային, ինժեներային, բժշկական ու հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ: Նրանք անհատական պաշտպանության միջոցներով հաղթահարել են հոգեբանական 500-մետրանոց «կրակե» գոտին՝ 20-ից ավելի խոչընդոտներով: Խոչընդոտների գոտին անցնելու ընթացքում զինծառայողները միայնակ ու խմբերի կազմում հաղթահարել են այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են՝ փշալարե արգելափակոցները, փոսերը, խրամատները, երկաթե խողովակները, քանդված ու այրվող պատերը, ստորգետնյա անցումները, քաղաքային կառույցների բեկորներն ու փլատակները:

Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]