1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորեց ՀՀ վարչապետ Փաշինյանին

Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորեց ՀՀ վարչապետ Փաշինյանին

ՓԱՐԻԶ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ:

Ինչպես Փարիզից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել էր Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ էր դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք էր ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել էր «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]