Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շմոլ գազից թունավորված ուսանողները դուրս են գրվել հիվանդանոցից

Շմոլ գազից թունավորված ուսանողները դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից սեպտեմբերի 13-ին բուժկենտրոններ դիմած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանք առողջական խնդիր չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ իրենց տեղեկություններով  ընդհանուր առմամբ տուժել է 10 երեխա: «Նրանցից  9-ը դիմել էր «Մուրացան» ԲԿ, որոնցից 4-ը ստացել են ամբուլատոր, 5-ը՝ ստացիոնար բուժօգնություն: Մի երեխա էլ բուժօգնության էր դիմել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՊՏՀ Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը և հայտնել, որ քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասից գազի արտահոսք կա, ինչի պատճառով երեխաներին լսարաններից դուրս են հանել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Բաբաջանյան փողոցի 9 հասցեում գտնվող նշված քոլեջի տարածքում թանի արտադրամասի մասնաշենքի բակում տեղադրված գազի բալոնի արտահոսքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ քոլեջի 12 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]