Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ադրբեջանն անհանգստացած է ԵԱՏՀ պաշտոնական տեղեկատուներում Արցախի քարտեզի առկայության հանգամանքից  


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների անհանգստությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ)  տեղեկատուներում տեղ գտած Հայաստանի քարտեզում ներառված է նաև Արցախը:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այս գործը:

Հաջիևը նշել է, որ այդ ամենը փոխելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև կազմակերպության քարտուղարությանը:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող փաստերի վերացման նպատակով դիմելու ենք կազմակերպության անդամ պետություններին և կազմակերպության քարտուղարությանը»,-ասել է Հաջիևը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ