Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օսիպյանը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը

Օսիպյանը դատապարտել է ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, կատարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված  հայտնի ձայնագրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է

 «Արմենպրես»-ը, այս մասին Օսիպյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ոստիկանության պետն ու ոստիկանությունը չի կարող ուշ կատարել վարչապետի հանձնարարականը: Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամկետում և զեկուցվում է»,- ասաց Օսիպյանը: Լրագրողներին խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ է զեկուցվել, ոստիկանապետը հրաժարվեց որևէ բան ավելացնել:

«Ինքս դատապարտում եմ գաղտնալսման փաստը, քանի որ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք»,- ասաց Օսիպյանը՝ հիշեցնելով, որ առհասարակ, սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք:

Հարցին՝ կա՞ն կասկածներ, թե ովքեր են գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակվում է, և ինքն այս պահին որևէ պատասխան տալ չի կարող:

Անդրադառնալով օլիգարխների թիկնազորներին զինաթափելու հարցին՝ նա ասաց, որ գործընթացը շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն: «Ոստիկանությունը որևէ քաղաքացու գետնին պառկեցնելուց, պատին կամ ավտոմեքենային դեմ տալուց, ստուգելուց հաճույք չի ստանում: Դա օրինական գործընթաց  է և պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր, իսկ մենք ո՞նց տեղեկանանք` այդ զենքն օրինակա՞ն է, թե՞ անօրինական, դա ստուգել է պետք»,- ասաց նա` շեշտելով, որ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ հասարակության, այդ թվում` իրավապահների համար:

Օսիպյանը մանրամասնեց, որ նման գործողություններից հետո ստուգում են զենքի օրինականությունը, եթե պարզվում է, որ զենքն օրինական է, այն ուղարկվում է փորձաքրեագիտական ուսումնասիրության` պարզելու համար, թե կապ ո՞ւնի այն որևէ հանցագործության հետ:

 YouTube–ում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Ձայնագրության մեջ խոսվում է Մարտի 1-ի գործի ու դրանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի ներգրավման, նրանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]