Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բավականին ուժեղ կազմով ենք մեկնում Պատանեկան Օլիմպիական խաղերին. Դերենիկ Գաբրիելյան  

Բավականին ուժեղ կազմով ենք մեկնում Պատանեկան Օլիմպիական խաղերին. Դերենիկ Գաբրիելյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանեկան թիմը Բուենոս Այրեսի Օլիմպիական խաղերին կմեկնի հոկտեմբերի 3-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը: «Մեր պատվիրակության ամեն անդամ իր իսկ աշխատանքի արդյունքով է նվաճել Պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը: Չունենք ոչ մի «սպիտակ քարտով» մասնակից: Մեր պատվիրակությունը բաղկացած է 20 անդամից: Պատանեկան Օլիմպիական խաղերում մեր կազմը բավականին ուժեղ է»,-ասաց Գաբրիելյանը:

Բուենոս Այրեսի ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ. Ծանրամարտ՝ Կարեն Մարգարյան (77 կգ) և Լիանա Գյուրջյան (+63 կգ), հունահռոմեական ըմբշամարտ ` Սահակ Հովհաննիսյան (60 կգ), հրաձգություն` Հայկ Բաբայան (ատրճանակ), թաեքվոնդո` Անդրանիկ Խաչատրյան (73 կգ), լող` Արթուր Բարսեղյան (ազատ ոճ 50 մ,100 մ և բատերֆլայ 50 մ), գեղարվեստական մարմնամարզություն` Յուլիա Վոդոպյանովա և ձյուդո` Յուրի Իսրայելյան (55 կգ): Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերից 6-18-ը: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 206 երկրներից 15-18 տարեկան 3926 մասնակիցներ 32 մարզաձևում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]