1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ֆլորենս» փոթորիկը թուլացավ մինչեւ առաջին կատեգորիա

«Ֆլորենս» փոթորիկը թուլացավ մինչեւ առաջին կատեգորիա
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել Է մինչեւ առաջին կատեգորիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային ծառայությունը: Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ փոթորիկը թուլացել Է մինչեւ երկրորդ կատեգորիա:

Փոթորկի քամիների արագությունը ժամում 177 կիլոմետրից նվազել Է մինչեւ 150 կմ: Այժմ այն գտնվում Է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Մորհեդ քաղաքից 80 կմ հարավ ընկած շրջանում:

Ծառայությունը նախազգուշացնում Է, որ առաջիկա օրերին «Ֆլորենս»-ի մոտենալու կապակցությամբ կմեծանան հեղեղումների հավանականությունը:

Ավելի քան 10 մլն մարդ Է հայտնվել այս սեզոնում ամենավտանգավոր փոթորկի՝ «Ֆլորենս»-ի ճանապարհին: Փոթորկի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ջորջիայի, Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի նահանգներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Վաշինգտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]