1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

#ԿինոՇաբթի. «Շատ հարուստ ասիացիները» և 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Շատ հարուստ ասիացիները» և 3 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Սեպտեմբերի 13-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմեր:

«Շատ հարուստ ասիացիները»

Ռեյչել Չուն չինական ծագումով ամերիկուհի է։ Նա իր ընկերոջ հետ ուղևորվում է Սինգապուր, որտեղ իմանում է, որ իր ընկերն իրականում շատ հարուստ ընտանիքից է, իսկ Սինգապուրի բոլոր կանայք ցանկանում են ամուսնանալ նրա հետ։

Ռեժիսոր`Ջոն Չու, դերերում՝ Կոնստանս Վու, Հենրի Գոլդինգ, Միշել Յեո և այլք:

«Գիշատիչ»

Երբ նախկին նավաստին հանդիպում է թշնամաբար տրամադրված այլմոլորակային ռասայի, և ոչ ոք չի հավատում նրանց գոյությանը, պարզվում է, որ նրա տղան, ով աուտիզմ ունի, Գիշատիչների հետ պայքարի գլխավոր բանալին է. նա ունի լեզուներ արագ սովորելու բացառիկ ունակություն և հասկանում է այլմոլորակայիններին:

Ռեժիսոր՝ Շեյն Բլեք, դերերում՝ Բոյդ Հոլբրուք, Օլիվիա Ման, Սթերլինգ Կ. Բրաուն և այլք:

«Արյունոտ վրեժ»

Երբ համակարգը աչք է փակում կնոջ ընտանիքի սպանության փաստի վրա, նա որոշում է ինքնուրույն վերականգնել արդարությունը, մաքրել քաղաքը հանցագործներից և կաշառակեր ոստիկաններից: Հերոսուհին պատրաստ է ցանկացած քայլի:

Ռեժիսոր՝ Պիեռ Մորել, դերերում՝ Ջենիֆեր Գարներ, Թայսոն Ռիթեր, Ջոն Օրթիս և այլք:

«Աշխարհը քեզ է պատկանում»

Ֆիլմի գլխավոր հերոսի հայրն ու մայրը նրան դարձրել են քրեական աշխարհի ներկայացուցիչ: Սակայն երիտասարդը երազում է օրինական բիզնես ունենալու ու օվկիանոսի ափին սիրելիի հետ հանգիստ ապրելու մասին: Իր վերջին մեծամասշտաբ խաբեությունն իրականացնելու համար հերոսը ստիպված դիմում է իր ծնողներին...

Ռեժիսոր՝ Ռոմեն Գավրաս, դերերում՝ Կարիմ Լեկլու, Վենսան Կասել, Իզաբել Աջանի և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]