Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողներն հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարին

Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի ուսանողներն հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  հանդիպմանը Աշոտ Ղուլյանը կարևորել է հակամարտությունների լուծմամբ զբաղվող մասնագետների շրջանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման հանգամանքը և նշել, որ օբյեկտիվ տեղեկատվության ու համապատասխան մասնագիտական վերլուծության բացակայության դեպքում ակնհայտորեն սկսում է տեղի ունենալ հակամարտության փաստերի խեղաթյուրում: Այդ համատեքստում խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ տարբեր երկրների հանրային, քաղաքական և գիտական ոլորտների ներկայացուցիչները, ովքեր այցելում են Արցախ ավելի խորն են ծանոթանում իրողություններին: Սա հնարավորություն է տալիս հակազելու նախորդ տարիներին ձևավորված որոշակի կարծրատիպերի, որոնք ավելի շատ վնասում են հակամարտության կարգավորմանը:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խորհրդարանի ղեկավարից տեղեկացել են ԱՀ ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, խորհրդարանի ունեցած միջազգային կապերին, հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններին, Հայաստան-Արցախ հարաբերություններին,  տնտեսական հարաբերություններին և արտաքին ու ներքին կյանքի այլ ոլորտներին վերաբերող թեմաներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]