Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սմբատ Լպուտյանը` ՖԻԴԵ-ի նախագահի առաջիկա ընտրությունների մասին

Սմբատ Լպուտյանը` ՖԻԴԵ-ի նախագահի առաջիկա ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ,  13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում կքվեարկի նրա օգտին, ով ավելի շատ կմտածի շախմատի ապագայի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: «Արկադի Դվորկովիչը երկար տարիներ եղել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Նա հրաշալի տիրապետում է շախմատի խնդիրներին՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի: Ուրախ ենք, որ նա հանձն էր առել այդ դժվարին աշխատանքը` առաջադրվել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում: Իմ կարծիքով՝ շախմատն ամբողջ աշխարհում մեծ ապագա ունի: Սակայն, միայն պետք է գտնել այն ուղղությունները, որոնք հարկավոր են շախմատի զարգացման համար: Մենք կփորձենք միմյանց օգնելով առաջխաղացում ապրել»,- ասաց Լպուտյանը:

Նա հավելեց նաև. «Հայաստանը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում կպաշտպանի այն թեկնածուին, ով ապագայում շախմատն ավելի լավը կդարձնի: Նշանակություն չունի՝ ով, Հայաստանի շախմատի ֆեդերացիան ձգտում է, որ շախմատը դառնա ավելի մասսայական: Պետք է լավ աշխատանք տանել շախմատի տարածման հարցում»:

ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 3-ին Բաթում քաղաքում: Առաջադրված են երեք թեկնածու` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը և անգլիացի շախմատիստ Նայջել Շորթը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]