Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

«Շանթ-2018». ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական և ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժության շրջանակում ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև, իրապես ստուգվել և գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։

Արդյունքում առավելապես իրականությանը համապատասխանեցված  պայմանական պատերազմի սցենարային զարգացումների և նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ։

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:




Այս թեմայով

... վերջին լուր " «Շանթ 2018» զորավարժություններ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ