Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

«Շանթ-2018». ԱԻՆ-ը պայմանական օդային տագնապ է հայտարարել


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երևանում, Տավուշում և Լոռիում պայմանական օդային տագնապ է հայտարարել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 1:45-ի սահմաններում  գրանցվել են հակառակորդի օդուժի զանգվածային թռիչքներ և օդային տագնապ հայտարարելու անհրաժեշտություն է առաջացել: Օդային հարվածից բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվել է բնակչության ազդարարման կազմակերպում: Ժամը 2:35-ին պայմանական կատարվել է կենտրոնական ազդարարման համակարգով և բջջային օպերատորների պատասխանատուների միջոցով ՀՀ բնակչության ազդարարում: 3:20-ին 5 վայրկյանով միացվել են Երևանի` 3, Տավուշի` 4, Լոռու` 3 շչակ»,- նշեց Սաթենիկ Ասիլյանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է ևնպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության ևագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմիններիզորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճաններիբերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողություններիներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ևմերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժությանսցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապեսհամապատասխանեցված են իրականությանը:




Այս թեմայով

... վերջին լուր " «Շանթ 2018» զորավարժություններ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ