Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայի պլանետարիումում կկայանա դուդուկի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը

Մոսկվայի պլանետարիումում կկայանա դուդուկի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի պլանետարիումի ՄԵծ դահլիճում հոկտեմբերի 6-ին եւ 7-ին կկայանա դուդուկի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին անգամ DUDUKIST նախագիծը, որի հովանու ներքո անփոփոխ կերպով տեղի Է ունենում փառատոնը, կցուցադրի լիագմբեթային մուլտիմեդիական շոու՝ հայկական դուդուկի կախարդական հնչյունների ներքո տիեզերական տարածության մեջ լիակատար խորասուզմամբ: Հատուկ դրա համար կազմակերպիչները պատրաստել են բացառիկ ֆիլմ, որը կհեռարձակվի հենց պլանետարիումի գմբեթի վրա:

Նկարահանող խումբը՝ փառատոնի կազմակերպիչ Սուրեն Բաղդասարյանի ղեկավարությամբ, շրջել Է ամբողջ Հայաստանում: Հինգ օրվա ընթացքում նրանց հաջողվել Է հաղթահարել 2 հազար կիլոմետր: Նկարահանված տեսարանների թվում ֆիլմում կարելի Է տեսնել Արարատ լեռը, Տաթեւի վանքը, գեղատեսիլ կիրճեր, ծաղկած կակաչներ ու խաղող, որն աճում Է ուղղակի քարերի վրա: Ֆիլմում արժանի տեղ կգրավեն նաեւ Երեւանի տեսարժան վայրերը: «Երեւանը անպայմանորեն կլինի մեր ֆիլմում: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ վեհատեսիլ սարերի ու հնագույն վանքերի կողքին կա նաեւ անզուգական այդ քաղաքը»,-հավաստիացնում Է Սուրեն Բաղդասարյանը:

«Այդ փառատոնը կզարմացնի նույնիսկ փորձված հանրությանը. մենք փոխել ենք ձեւաչափը եւ դրանում մարմնավորել բոլոր երազանքները, ինչպես նաեւ դուդուկի երաժշտության օգնությամբ գտել ենք ամբողջ աշխարհին միավորելու մեր բանալին»,-ասել Է փառատոնի կազմակերպիչ Մարինա Սելիվանովան: Փառատոնին առանձնահատուկ փայլ ու գրավչություն կհաղորդի ժամանակակից կոմպոզիտորների հիրավի տիեզերական երաշտությունը, ինչպես նաեւ հայկական ժողովրդական ստեղծագործությունները՝ անսպասելի մեկնաբանությամբ:

Փառատոնի մասնակիցների թվում կլինեն միջազգային մրցույթների դափնեկիր, Բաբելոնի փառատոնի հաղթող Մարտին Ղազարյանը, Երեւանի պետական ֆիլհարմոնիայի անսամբլի մենակատար Հարություն Չկոլյանը, «Ակունք» ազգագրական համույթի մենակատար Արմեն Հովհաննիսյանը եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեւորգ Դաբաղյանը: Դուդուկի փառատոնը կզուգադիպի Տիեզերքի համաշխարհային շաբաթին, որը տոնվում Է ամեն տարի եւ նվիրված Է տիեզերքի ուսումնասիրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]