Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը եւ Իսրայելը ամրապնդում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Վրաստանը եւ Իսրայելը ամրապնդում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Լիբերմանը աշխատանքային այցով Վրաստան Է ժամանել սեպտեմբերի 12-ին: «Այսօր մենք հռչակագիր ստորագրեցինք, որը համագործակցության հետագա խորացում Է ենթադրում մեր գերատեսչությունների միջեւ»,-հայտարարել Է Իզորիան: Նրա խոսքով՝ համագործակցության խորացման հիմնական ուղղությունը լինելու Է ռեզերվի համակարգի ստեղծումը:

«Մեզ համար դա հրատապ թեմա Է, քանի որ հոկտեմբերի 15-ին մենք ռեզերվի համակարգը գործարկում ենք փորձնական նախագծի տեսքով: Հաջորդ տարի մենք այն կընդլայնենք»,-ասել Է Իզորիան:

Պաշտպանական գերատեսչությունների համագործակցության եւս մեկ գերակա ուղղություն Է լինելու կիբեռանվտանգությունը: «Իսրայելը առաջնակարգ երկիր Է տեխնոլոգիական նվաճումների ոլորտում, աչքի Է ընկնում կիբեռանվտանգությամբ եւ պաշտպանվածությամբ, ուստի այդ բնագավառում մեր համագործակցությունը շատ կարեւոր Է»,-ասել Է Իզորիան, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]