Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի «Հին Երևան» ցուցահանդեսը նվիրված է քաղաքի 2800-ամյակին

Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի «Հին Երևան» ցուցահանդեսը նվիրված է 
քաղաքի 2800-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բակերը, գողտրիկ ու գեղեցիկ անկյունները, քաղաքի տրամադրությունները վառ ու լուսավոր գույներով պատկերված են գեղանկարիչներ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի կտավներում: Հեղինակների «Հին Երևան» խորագրով ցուցահանդեսը, որը բացվեց սեպտեմբերի 13-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում, նվիրված է քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Գյումրու երկրագիտական թանգարանի շենքի նորոգմանը:

«Նորություն չէ, որ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի սերունդը հսկայական ներուժ ուներ և մեծ լիցքեր տվեց ժամանակակից գեղանկարիչներին: Հետպատերազմական տարիներ էին, և մարդիկ փնտրում էին գնդակահարված մայրաքաղաքի գույնը»,- նշեց  ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Նա շեշտեց, որ քսաներորդ դարի առաջին կեսին մեր նկարիչներն իրենց վրձիններով ամփոփում և գորովանքով պահպանում էին Երևանի  գենետիկ կոդը:

«Մենք սիրով ենք հանրությանը ներկայացնում նրանց գեղագիտական ընկալումները հայ մարդու, երևանցու, երևանյան բակի, երևանյան թռչնի, երևանյան եկեղեցու, խաչի և ապագայի մասին»,- ասաց Հովեյանը:

 Արվեստագիտության դոկտոր Եվգենյա Քալանթարյանի խոսքով` երկու նկարիչներն էլ նույն ժամանակաշրջանում հետաքրքիր, նման, բայցև տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծագործողներ են: «Երկուսն էլ կարևորում են սերն առ հայրենիք, սերը դեպի մեր ակունքները, հավատը, սերը դեպի լույսը, գույնն ու զգացողությունը»,- ընդգծեց Քալանթարյանը:

Ցուցահանդեսում ընդգրկված են Գրիգոր Աղասյանի «Աշունը Երևանում», «Հին Երևան», «Գարուն» և այլ գործեր: Ներկայացված են Վարդիթեր Կարապետյանի «Ձմեռը Երևանում», «Ձորագյուղ», «Ձմեռային բնանկար», «Բակը» և այլ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսը բաց կլինի տասն օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]