Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջորջ Հարիսոնի կիթառը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 450 հազար դոլարով. BBC

Ջորջ Հարիսոնի կիթառը Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 450 հազար դոլարով. BBC

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles խմբից բրիտանացի երաժիշտ Ջորջ Հարիսոնի (1943-2001 թթ.) կիթառը Ուիլթշիրի կոմսության Gardiner Houlgate աճուրդում վաճառվել Է 347 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 452,5 հազար դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Նրա տվյալներով՝ երաժիշտն Ավստրալիայում պատրաստված Maton Mastersound MS-500 գործիքով ելույթ Է ունեցել մի քանի համերգներում, այդ թվում՝ The Cavern Club լիվերպուլյան դահլիճում՝ 1963 թվականի օգոստոսի 3-ին: Աճուրդավար Լուք Հոբսը աճուրդի արդյունքները որակել Է «ֆանտաստիկ», ինչպես նաեւ հայտնել Է, որ կիթառի եզակի պատմության մասին վկայում են, մասնավորապես, Հարիսոնի համերգներից արված լուսանկարները:

The Beatles խումբն ստեղծվել Է 1960 թվականին եւ կազմացրվել 1970 թվականին: Դրանից հետո բոլոր չորս երաժիշտները՝ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), Պոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը, մենակատարի կարիերա են սկսել: Rolling Stone հանդեսը The Beatles խմբին բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում կարգել Է առաջին հորիզոնականում, իսկ այդ խմբի Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band սկավառակը, այս հանդեսի վարկածով, գլխավորում Է 500 լավագույն ալբոմների վարկանիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]