Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  վստահ է՝ Հայաստանն անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց  է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներից հետո հիմնական շեշտերից մեկը, որը ես դնում  եմ, հետևյալն է՝ մենք անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց ենք կատարել: Երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու»,- ասաց ԱԺ նախագահն ու հավելեց՝ ներկայում պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդել:

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարց-պատասխանին, նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի համար հավելյալ ժամանակի հնարավորություն էր տվել, որպեսզի նրա ելույթն ավարտվեր Ազգային ժողովում, այլ ոչ թե հանրահավաքում: «Դա ավելի ճիշտ մոտեցում է: Լուրջ հարցերը մենք պետք է քննարկենք, հարցեր բարձրացնենք և դրանց պատասխաններ ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»,- եզրափակեց Բաբլոյանը:

Սեպտեմբերի 12-ին ԱԺ և կառավարության անդամների միջև հարց ու պատասխանի ժամանակ Արա Բաբլոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ելույթն ավարտելու հավելյալ ժամանակ էր տվել: Վարչապետն այդ ելույթում  պատմում էր, թե  ինչի արդյունքում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ  Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել գրավով ազատ արձակելու որոշում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]