Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր ու սպիտակ գույներով

Երևանի հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր ու սպիտակ գույներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: 

Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07.30-ից մինչև երեկոյան ժամը 18.00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:

Նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր և սպիտակ գույներով, քանի որ դա օդանավակայանների կողմից դրված պահանջն է: Ներկման աշխատանքների ավարտի հետ կապված հստակ ժամկետ այս պահին չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]