Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

«Շանթ-2018». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ

«Շանթ-2018». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական և 
մարտական կառավարման կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եվս մեկ անգամ շեշտադրելով նմանօրինակ զորավարաժությունների անցկացման կարևորությունը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը` պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարտական կառավարման կենտրոնում, ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի զեկույցը` զորավարժությունների սցենարով պայմանավորված, երկրում ստեղծված իրադրության, պայմանական հակառակորդի գործողությունների և դրանց դիմագրավման ուղղությամբ հայկական զինուժի ձեռնարկած պատասխան քայլերի և հետագա զարգացումների վերաբերյալ:




Այս թեմայով

... վերջին լուր " «Շանթ 2018» զորավարժություններ" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ