Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև 15-ամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության ամրապնդմանը և ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը:

Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև փոխգործակցության մակարդակը և վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով փոխշահավետ գործընկերությունը շարունակելու կարևորությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել դրա ընդլայնման հեռանկարների շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]