Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանն ընդունել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Փաշինյանն ընդունել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի 
անդամներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը և բարձր գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:

Կողմերն անդրադարձել են կատարել նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]