1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում. Anadolu

Թուրքիան նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում. Anadolu
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան Է նշանակել Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտնել Է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:

Հյուսեին Դիրիոզին, որը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնն զբաղեցնում Էր 2016 թվականից, կփոխարինի Թուրքիայի ԱԳ նախարարության հյուպատոսական ծառայության ղեկավար Մեհմեթ Սամսարը: Hurriyet թերթի տվյալներով՝ Սամսարն ավելի վաղ որպես Թուրքիայի դեսպան աշխատել Է նաեւ Ուկրաինայում: Բացի այդ, երկրի նոր դեսպաններ են նշանակվել Իսպանիայում, Բրազիլիայում, Ավստրիայում, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ-ին առընթեր մշտական ներայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]