Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՆ-ն պարզաբանում է տարածել զորավարժությունների շրջանակում ուղարկված շրջաբերականի վերաբերյալ

ԿԳՆ-ն պարզաբանում է տարածել զորավարժությունների շրջանակում ուղարկված 
շրջաբերականի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է տարածել «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում դպրոցներին ուղարկված շրջաբերականի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ.

«ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Զորավարժությունները միտված են համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018»-ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը: Մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հասատատությունների տնօրեններին ուղղված շրջաբերականում կոչ էր արվում սովորողներին առաջարկել գրել զինվորին ոգեշնչող նամակ-շարադրություններ՝ ուղղված ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում ծառայող հայ զինվորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am