Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Արոնյանը մրցակցից առաջ է անցել երկու միավորով  


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Champions Showdown» մրցաշարում երկու միավորով առաջ է անցել մրցակցից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը Կուբան ներկայացնող Լենյեր Դոմինգեսի հետ արագ և կայծակնային շախմատի 8 պարտիաներից հետո առաջ է անցել հաշվի մեջ` 5:3:

Գրոսմայստերները դեռևս մի քանի պարտիա ունեն խաղալու: «Champions Showdown» -ին մասնակցում են 10 շախմատիստներ, ովքեր կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ