1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արազ Օզբիլիսը վիճակագրությամբ զիջում է միայն Մարկո Ասենսիոյին  

Արազ Օզբիլիսը վիճակագրությամբ զիջում է միայն Մարկո Ասենսիոյին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ազգերի լիգայում վիճակագրությամբ զիջում է միայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգերի լիգայի առաջին երկու տուրում (Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ խաղերում) ընդհանուր առմամբ կատարել է 40 հարված, որը վիճակագրությամբ 2-րդ ցուցանիշն է մրցաշարում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլային փոխանցումներով զիջում է միայն Իսպանիայի հավաքականի անդամ Մարկո Ասենսիոյին, ով դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օզբիլիսը` 2:

Ազգերի լիգայում 4-րդ ենթախմբում առաջատարը Մակեդոնիայի հավաքականն է 6 միավորով: 3-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերն են կիսում Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիները: Միավոր չունի Ջիբրալթարի հավաքականը:

Հայաստանի ազգային ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին՝ Երևանում ընդունելով Ջիբրալթարին, իսկ հոկտեմբերի 16-ին, նույնպես տանը, կմրցի Մակեդոնիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]