Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում ինը մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել բազմությանը

Չինաստանում ինը մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի Է 
ենթարկել բազմությանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ինը մարդ Է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի Է ենթարկել մարդկանց բազմությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Global Times հրատարակությունը: Տուժածների թիվը հասնում Է 46-ի:

Միջադեպը տեղի Է ունեցել սետեմբերի 12-ի երեկոյան, երբ մարդիկ հավաքվել Էին հրապարակում, ինչպես դա ընդունված Է չինական քաղաքներում, որպեսզի պարեն ու զվարճանան:

Կարմիր ամենագնացն անհայտ պատճառով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ: Յան Ցզանյուն անունով վարորդը ձեռբաալված Է, նրա դրդապատճառները դեռեւս հայտնի չեն: Հաղորդվել Է, որ տղամարդը քանիցս դատված Է եղել:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ձերբակալվածը հիվանդ Է քաղցկեղով եւ «չարացած Է հասարակության վրա», ինչը կարող Էր նման արարքի պատճառ դառնալ: Մինչդեռ այս տեղեկություններն առայժմ ոչ մի կերպ պաշտոնապես չեն հաստատվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]