1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հիվանդի հարազատի եւ բժշկի միջեւ վիճաբանություն է եղել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Հիվանդի հարազատի եւ բժշկի միջեւ վիճաբանություն է եղել. ոստիկանությունում 
նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել Երևանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքի 54-ամյա աշխատակիցը և հայտնել, որ հիվանդատերը վիճաբանության ժամանակ հարվածել է իրեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մեկնած օպերատիվ խմբին հիշյալ բժիշկը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, իր աշխատասենյակում, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Վանուշ Խ.-ն բռունցքով և ապակյա գավաթով հարվածել է իր գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 17.20-ին, Վանուշ Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ բժիշկը բռունցքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]