1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն այս ուսումնական տարվանից կիրականացվի Շիրակում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն այս ուսումնական տարվանից կիրականացվի 
Շիրակում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացվի Շիրակում:
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ սեպտեմբերի 12-ին հյուրընկալել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության ու տեղեկատվության բաժնից:
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը` մարզպետի տեղակալը նշել է, որ դպրոցական սննդի ծրագիրն համարում է հաջողված նախաձեռնություններից, որն ունի ոչ միայն սոցիալական նշանակություն, այլև դաստիարակչական. այն դպրոցական վաղ տարիքում երեխաներին սովորեցնում է համակեցության կարևոր կանոններ:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Շիրակի մարզի պատասխանատու Վահան Առաքելյանը շնորհակալություն է հայտնել մարզային իշխանության ներկայացուցիչներին՝ համագործակցված աշխատանքի համար: «Այս առումով առաջընթացը համարում եմ մարզում բնագավառի պատասխանատուների հոգատար աշխատանքի արդյունք»,- նշեց նա:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ծրագրերի բաժնի ղեկավար Արփինե Փորսուղյանն էլ վստահեցրել է, որ իրենք պատրաստ են համագործակցության. մինչ այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի 84 դպրոցներում, 133 դպրոցների էլ խոհանոցային սարքավորումներ են տրամադրվել, աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:
2014-2015 թթ. Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից ևս մեկ մարզ՝ Տավուշն ընդգրկվեց ծրագրում, իսկ 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում՝ 5-րդ մարզը՝ Շիրակը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]