1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Լույս» դաշինքն Աջափնյակի վթարային շենքերի խնդրի լուծումը տեսնում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծմամբ

«Լույս» դաշինքն Աջափնյակի վթարային շենքերի խնդրի լուծումը տեսնում է 
վերաբնակեցման հիմնադրամի ստեղծմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի լուծման միակ ճանապարհը համարում է վերաբնակեցման հիմնադրամի ստեղծումը։ «Աջափնյակ վարչական շրջանում առկա են երրորդ կարգի վթարային շենքեր, որոնք թվով 64 են։ «Լույս» դաշինքն առաջարկում է այս խնդիրը լուծելու ծրագիր, որը ենթադրում է երեք տեսակի ֆինանսական մուտքեր` համայնքային, պետական և մասնավոր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց Դավիթ Խաժակյանը։ Նրա հավաստմամբ` «Լույս»-ի նպատակն է կառուցել բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կբնակվեն այդ շենքերի բնակիչները։

«Լույս» դաշինքն առաջարկում է նաև վերելակների հիմնանորոգման, Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկում և Գևորգ Չավուշի արձանի մոտ մետրոպոլիտենի երկու կայարանի կառուցման ծրագիր։ «Մետրոպոլիտենի «Գործարանային» կայանը քիչ է օգտագործվում։ Մենք առաջարկում ենք իրականացնել երկարաժամկետ, բայց արդյունավետ ծրագիր»,-հավելեց Դավիթ Խաժակյանը։

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]