1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

 Գրպանահատության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում, 1976 թ. ծնված Հասմիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.400 դրամ, նույնականացման, զեղչային քարտեր և շղթա: 

Գողոնը մասամբ առգրավվել է: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]