1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր Հայաստանում պետք է խրախուսվի մարդու աշխատանքը, տաղանդը  և ինքնավստահությունը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

Նոր Հայաստանում պետք է խրախուսվի մարդու աշխատանքը, տաղանդը  և 
ինքնավստահությունը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի մեծագույն առաքելությունն է այնպես անել, որ քաղաքացիների աչքերի փայլը ոչ միայն չխամրի , այլև ավելի ուժեղանա և փոխանցվի սերնդեսերունդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի իր ելույթում:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ուժեղ և ինքնիշխան պետություն, Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը ի վերջո հաղթահարի պատմական այն ցիկլը, որի մեջ անընդհատ ընկնում է: Եվ այդ ցիկլը հետևյալն է` մենք ամեն անգամ ստանում ենք հնարավորություն պետականության տեսքով և ամեն անգամ կորցնում ենք  այդ հնարավորությունը: Սա այն հնարավորությունն է, որը մենք պետք է շատ պինդ բռնենք և այլևս բաց չթողնենք,  մանավանդ  որ այս հնարավորության մեջ մենք արդեն հաղթել ենք և մենք ամեն օր ենք հաղթում և ձեր փայլուն աչքերը այդ հաղթանակի ամենամեծ երաշխիքն են և ամենամեծ արգասիքը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ, թե ինչու են իրենք քաղաքապետի թեկնածու ընտրել Հայկ Մարությանին:

«Այս հարթակում կանգնած մարդկանցից շատերը կարող էին լինել քաղաքապետի թեկնածու, բայց այս ժամանակաշրջանում քաղաքապետի թեկնածուի անձի մեջ մենք շատ կարևոր համարեցինք , թե ինչ ուղերձ է տրված լինելու այդ ընտրության մեջ: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայկ Մարությանը մի մարդ է, ով չարչարանքով , քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծել է իր անունը»,- ասաց Փաշինյանը:

 Նրա խոսքով` նոր Հայաստանում պետք է ամենաշատը խրախուսվի մարդու աշխատանքը , տաղանդը  և ինքնավստահությունը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]