Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան 
բարեկամության խմբի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի արժեքավոր աշխատանքը եւ նշել, որ սա հանդիպում է իսկական բարեկամների հետ:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, եւ այս մեծ միջոցառումը եւս մեկ անգամ կխորհրդանշի Հայաստանի եւ Ֆրանսիայի խորքային ամուր կապը: 

Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները կարեւորել են տնտեսական կապերի առավել ընդլայնումը:

Նախագահ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Հանրապետության նախագահն ասել է, որ մեր երկրում ժողովրդավարությունը երկխոսությունից ու հանդուրժողականությունից բացի զարգացման այլ ճանապարհ չունի: Հայաստանը ապրում է անցումային շրջանում եւ բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այդ ճանապարհը կանցնի հանդուրժողականության մթնոլորտում՝ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]