Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը հավաստիացնում է` ավագանու նախընտրական հանրահավաքին իր մասնակցությունը օրենքի շրջանակում է

Վարչապետ Փաշինյանը հավաստիացնում է` ավագանու նախընտրական 
հանրահավաքին իր մասնակցությունը օրենքի շրջանակում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է` օրենքը չի արգելում քարոզարշավին իր ակտիվ մասնակցությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ և կառավարության անդամների միջև հարց ու պատասխանին այս մասին հայտարարեց վարչապետը` պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի դիտարկմանը:

«ՀՀ օրենսդրությունը չի արգելում վարչապետին մասնակցել քարոզարշավին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում` նախկինում դեպքեր են եղել, երբ ձեր կուսակցության ղեկավարը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, գլխավորել է  Հանրապետական կուսակցության խորհդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Իսկ եթե անգամ դավաճանում է, ապա իմ մասնակցությունը քարոզարշավին օրենքով թույլատրելի է»,- նշեց Փաշինյանը:

Մարգարիտ Եսայանը վարչապետին առաջարկեց արձակուրդ վերցնել և աջակցել «Իմ քայլը» դաշինքի իրենց  թեկնածուին: Փաշինյանը կրկին վերահաստատեց իր նախորդ միտքը` օրենքը սահմանափակում չի նախատեսում, և ՀՀ վարչապետը կարող է մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին` սահմանված կարգով:

Փաշինյանը հավաստիացրեց նաև` Հայաստանում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է: Քրեածին իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների կողմից: «Հավաստիացնում եմ, որ իրավիճակը շարունակելու է լինել կայուն: ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը աջակցում է  կառավարությանը: Որ պահին չունենանք ժողովրդի վստահությունը, այդ պահից չի լինի այս կազմը»,- նշեց նա:

Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, հետաքրքրվեց` ինչ վիճակում են օրեր առաջ հակառակորդի կրակի տակ հայտնված Տավուշի մարզի Բաղանիս և Վազաշեն գյուղերը, և արդյոք վարչապետն այցելել է այնտեղ:

«Հայաստանի զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վազաշեն գյուղերի վրա Ադրբեջանի կատարած կրակոցներին և լռեցրել կրակակետերը»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրա այցելությանը, ասաց` արդեն եղել է  սահմանամերձ Տավուշի մարզում` Բաղանիսում, այնտեղ հանդիպում է ունեցել մարդկանց հետ: Եվ, իհարկե, կարևորում է սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակի կարգավորումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]