Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը տեղին է համարում Երևանում աղբահանություն իրականացնելու համար երկրորդ օպերատորի ներգրավումը

Սուրեն Պապիկյանը տեղին է համարում Երևանում աղբահանություն իրականացնելու համար երկրորդ օպերատորի ներգրավումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Երևանի աղբահանության խնդիրներին: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ Երևանում աղբահանության վիճակն իսկապես ծանր է, ինչը նկատելի է ամենօրյա ռեժիմում:

«Խնդիրը «Սանիտեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պարտավորությունները չկատարելու մեջ է: Մեր անմիջական միջամտությամբ «Սանիտեք» ընկերությունը երկու անգամ տուգանվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ես մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրենի հետ: Խնդիրը կապում են նրա հետ, որ վերջին տարիներին ավտոպարկը չի թարմացվել, մեքենաների մի զգալի հատվածը խափանված վիճակում է: Ընդ որում` պիտի փաստենք, որ այս խնդիրը նոր չէ: Երևանի բնակիչներն այս խնդրին բախվել են դեռևս նախորդ ամռանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պապիկյանը:

Նա հավելեց, որ Երևանն այս պահին քաղաքապետ չունի, բայց ունի քաղաքապետի պաշտոնակատար, ով ակտիվ աշխատում է, հավելյալ տեխնիկա է ներգրավում, որպեսզի աղբահանությունը հավուր պատշաճի իրականացվի: ««Սանիտեք»-ի գործադիր տնօրենը ինձ է ներկայացրել այն պայմանագրերը, որի արդյունքում արդեն փոխանցված գումարը կա: «Վոլվո» մակնիշի 5 նոր աղբահան մեքենա արդեն այսօր պետք է հասած լիներ, բայց, մեր տվյալներով, ուրբաթ օրը կլինեն Հայաստանում: Սա հույս է ներշնչում, որ այս պայմաններում արդեն հնարավոր կլինի պատշաճ կերպով իրականացնել աղբահանությունը` մինչև նորընտիր քաղաքապետը կա՛մ կվերանայի «Սանիտեք» ընկերության հետ պայմանագիրը, կա՛մ այլ որոշում կկայացնի: Կարծում եմ, որ տեղին է նոր` 2-րդ օպերատորի ներգրավումը՝ մրցակցություն ապահովելու համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանն այն մասին, որ Երևանում կան տարբեր փողոցներ, որտեղ քանդման աշխատանքներ են իրականացվել և վերանորոգումը չի իրականացվում` Սուրեն Պապիկյանը խոստացավ այդ հարցում ևս հետևողական լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]