Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Սաղաթելյանը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ

Արա Սաղաթելյանը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր 
Ռյաբուխինի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվելու Երեւանում, եւ մեր երկիրը լրջորեն պատրաստվում է նման կարեւոր իրադարձությանը՝ գործադրելով հնարավոր բոլոր ջանքերն աշխատանքային արդյունավետ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն բարձր մակարդակով, իսկ քննարկումները կլինեն արդյունավետ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Արա Սաղաթելյանի խոսքով՝ վեհաժողովն իր նպաստն է բերում տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործում: Այս համատեքստում խորհրդարանի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն եւ հետեւողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է լուրջ փորձագիտական աշխատանք եւ գնահատականներ ներկայացնում վեհաժողովի ներկայացրած բոլոր փաստաթղթերի վերաբերյալ:

Պյոտր Ռյաբուխինն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նիստերը Երեւանում կանցկացվեն բարձր մակարդակով, հաշվի կառնվեն կազմակերպչական բոլոր առանձնահատկությունները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]